Զարթուցիչ

Գնա՞նք ամառային դպրոց․ Զարթուցիչ

Ինչպե՞ս են այլ երկներում ապրող երեխաներն անցկացնում իրենց ամառն ու արձակուրդը։

Սկսենք արևոտ Իսպանիայից։ Այստեղ արձակուրդն սկսվում է հունիսի վերջին։ Դպրոցկանների մեծ մասն իրենց հանգիստն անցկացնում են ծովի ափին, կամ մեկնում են ճամբարներ և մեկ- երկու շաբաթ ապրում են լեռներում։ Արձակուրդի ընթացքում իսպանացի երեխաները չեն մոռանում նաև ինքնակրթվելու մասին և ամռանը գեղարվեստական ու մասնագիտական գրքեր են կարդում։

Ամերիկայի միացյալ նահանգներում ապրող դպրոցականները նույնպես սիրում են ճամբարներ գնալ ու հանգստանալ իրենց հասակակիցների հետ։ Ոմանք էլ նախընտրում են ազատ ժամանակը տատիկի ու պապիկի հետ՝ ամառանոցում անցկացնել։

Ֆրանսիացի ծնողներն աշխատում են այնպես անել, որ իրենց արձակուրդը համընկնի երեխաների հանգստի շրջանի հետ, որպեսզի կարողանան ընտանիքով ծովափ մեկնել։ Անգլիայում դպրոցականների արձակուրդը կարճ է տևում՝ ընդամենը վեց շաբաթ։ Այդ ընթացքում նրանք չեն հասցնում որևե տեղ մեկնել, փոխարենը հաճախում են սպորտային ակումբներ, ամառային դպրոցներ կամ գրադարաններ։

Ահա այսպես են կազմակերպում իրենց ամառային հանգիստը օտարերկրացի երեխաները։

Իսկ Զարթուցիչի հյուրասրահում այսօր զրուցել ենք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Աննա Սարոյանի հետ։ Ավանդույթի համաձայն այս տարի ևս թանգարանը ամառային դպրոց է կազմակերպել և արդեն շուրջ տասը օր է 8-ից 14 տարեկան երեխաներն իրենց օրվա մի մասը թանգարանում են անցկացնում։ Ի՞նչ տրամադրությամբ են նրանք գալիս ու տուն գնում և ի՞նչ ծրագրերի են մասնակցում․ կպատմի մեր հյուրը։

Ցուցադրել ավելի
Back to top button