Մայրիկի դպրոց

«Վտանգավոր» մուլտֆիլմեր. Մայրիկի դպրոց

«Վտանգավոր» մուլտֆիլմեր․ մի՞ֆ են, թե՞ իրականություն, և ինչպե՞ս վերահսկել երեխաների՝ էկրաններից օգտվելու գործընթացը։ Այս մասին է հոգեբան Արմինե Վարդանյանի հետ զրույցը։

Հարց — Այս թեման արդիական է միշտ, իսկ դպրոցական ամառային արձակուրդի օրերին հատկապես ընդգծվում է դրա կարևորությունը, որովհետև կրտսեր դպրոցականներից շատերի օրվա մեծ մասը, ծողների զբաղվածության պատճառով, ամառային արձակուրդի ընթացքում, ցավոք, անցնում է հե՛նց էկրանների առջև։ Եվ եթե մայրիկն աշխատում է կամ թեկուզ տանն է, բայց շատ զբաղված է, երեխան ազատ է իր նախընտրած մուլտֆիլմերը գտնելու։ Եվ կա հարցը․ իրակա՞ն են արդյոք ծնողների, մանկավարժների, հոգեբանների մտավախությունները «վտանգավոր» մուլտֆիլմերի մասին։ Կա՞ն այդպիսի մուլտֆիլմեր, թե՞ միֆ է դա։

Ա․ Վարդանյան — Միանգամից պատասխանեմ, որ այո, մտահոգություններն արդարացված են, և մինչև սրա հիմնավորումներին անցնելը, ասեմ, որ այս հարցը մի քանի շերտ ունի։ Նույն համացանցային աշխարհը աշխարհ է, որտեղ մենք երեխաներին պետք է սովորեցնենք լինել, ինչպիսի՞ն լինել և ինչպե՞ս օգտվել համացանցային աշխարհից։ Առանց դրա կյանքը շատ դժվար է պատկերացնել։ Նույնիսկ կրտսեր դպրոցական տարիքում նույն ուսումնական գործընթացում կարող են լինել առաջադրանքներ, որտեղ երեխան ունենա լրացուցիչ տեղեկությունների կարիք, և այստեղ էլ մենք իրեն պետք է որոշակի գիտելիք տրամադրենք՝ ինչպե՞ս օգտվել և ինչպե՞ս օգտագործել համացանցը, բայց միևնույն ժամանակ պիտի հիշենք, որ այս տարիքում երեխան դեռևս քննադատական մտածողության, լավը վատից տարբերակելու, ճիշտն ու սխալն առանձնացնելու, վտանգավորն անվտանգից զատելու շատ մեծ հնարավորություններ չունի։ Եվ եթե այս տարիքում լիարժեք բաց են համացանցից օգտվելու նրա հնարավորությունները, ապա այո, վտանգները շատ մեծ կարող են լինել, որովհետև ամեն ինչ կարող է տեսնել։ Նույնիսկ շատ անմեղ մուլտֆիլմ նայելիս կարող են գալ գովազդներ, որոնց վրա ընդամենը մեկ սեղմում անելով շատ անցանկալի վայրերում կարող է հայտնվել երեխան։

Սա մեկ շերտն է․ երեխային պետք է սովորեցնել՝ ինչպես օգտվել համացանցից։

Մյուսը առհասարակ էկրանների կիրառման որոշակի կանոններն են՝ լինի հեռուստացույցը, թե համակարգիչը։ Մի կանոնը վերաբերում է նրան, թե օրվա ընթացքում որքան ժամանակ կարելի է այն օգտագործել, և մյուս կանոնը՝ թե ինչ բովանդակություն երեխան էկրաններից կարող է ստանալ։

Մյուսը՝ այդ կանոնները հաստատելուց հետո հետևողականության դրսևորումն է։ Այստեղ ծնողներիս դերը շատ մեծ է։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button