Ի՞նչ է սերֆինգը. Զարթուցիչ
Սերֆինգի մասին հաստատ լսած կլինեք, բայց հետաքրքիր է՝ ի՞նչ գիտեք այս էքստրեմալ սպորտաձևի վերաբերյալ:
Այսօր Զարթուցիչում խոսել ենք սերֆինգից, բացահայտել ենք այն, ու զրուցել ենք Flow House Yerevan-ի սերֆինգի մենեջեր Մարտին Թորոսյանի և պատանի սերֆինգորդ Հովսեփյան Հովսեփի հետ։
Նախ, եկեք հասկանանք, թե ի՞նչ է սերֆինգը։ Այսօր սերֆինգը աշխարհի ամենահայտնի էքստրեմալ սպորտաձևերից մեկն է: Սերֆինգով զբաղվողներին անվանում են՝ սերֆինգորդ կամ սերֆինգիստ, իսկ այն տախտակը, որով նրանք վարում են ջրային ալիքները, անվանվում են սերֆեր։
Սերֆինգով զբաղվում են ծովում կամ օվկիանոսում՝ փորձ անելով բռնել ջրային ալիքները՝ կանգնելով կամ պառկելով սերֆերի վրա։
Ենթադրվում է, որ այս էքստրեմալ սպորտաձևը ստեղծվել է դեռ հնագույն ժամանակներում։ Բայց այն ժամանակ սերֆինգը ոչ թե զվարճանք էր, այլ անհրաժեշտություն, քանի որ օգտագործվում էր ծովում գտնվող նավերից դեպի ափ վերադառնալու համար։
Սերֆինգը առաջին անգամ նկարագրվել է Հարավային Խաղաղ օվկիանոսը հետազոտողների կողմից: Մարկիզյան կղզիներում բնակվող պոլինեզացիները սերֆինգով զբաղվում էին դեռ 18-րդ դարում՝ Հավայան կղզիների, Ֆիջիի և Թաիթիի ափերում:
Սերֆինգի ամենավաղ տախտակներն ունեին մոտավորապես նույն երկարությունը, ինչ ժամանակակից սերֆինգի տախտակները, բայց դրանք շատ ավելի բարակ ու ծանր էինքան ժամանակակից սերֆինգի տախտակներն են: Այդ ժամանակահատվածի սերֆերները պատրաստված էին ամուր փայտից (օրինակ՝ կարմրափայտ ծառից) և կշռում էին մինչև 90 կիլոգրամ:
Ու, իհարկե, դրանք շատ ավելի մեծ էին, քան ժամանակակից սերֆերները, երկարությունը հասնում էր մինչև 7 մետրի։ Այս հսկա սերֆինգի տախտակները, որոնք կոչվում են օլո տախտակներ, ստեղծվել էին Հավայան թագավորական ընտանիքի համար:
Սերֆինգը մինչ 20-րդ դարը ավելի շատ հոբբի էր, քան սպորտ, սակայն օլիմպիական մարզիկ Դյուկ Քահանամոկուն այն հանրաճանաչ դարձրեց 1900-ականների սկզբին: Քահանամոկուն լողի եռակի ոսկե մեդալակիր էր և մասնակցել էր 1912, 1920 և 1924 թվականների Օլիմպիական խաղերին, բայց նա նաև զբաղվում էր պրոֆեսիոնալ սերֆինգով։ Այսպիսով, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ավստրալիայի կառավարությունները նրան հրավիրեցին ցուցադրելու սերֆինգ սպորտաձևը, որից հետո այն ավելի ճանաչելի դարձավ։
Քահանամոկուն վարում էր սերֆինգը խոշոր, ծանր տախտակներով, որոնք պատրաստված էին ամուր փայտից: 1940-ականներին սերֆինգի տախտակի դիզայնի մեջ ներդրվեցին էժան նոր նյութեր, ինչպիսիք են պլաստիկը, որն էլ տախտակը դարձրեց ավելի թեթև։
1970-1980-ական թվականներին սերֆինգորտներից շատերը սկսեցին զբաղվել նաև բնապահպանությամբ, քանի որ նրանք տեղյակ էին, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում ջրային էկոհամակարգերում: Նրանք սկսեցին ահազանգել իշխանություններին Հյուսիսային Ամերիկայի Մեծ լճերում ջրիմուռների ծաղկման մասին և փորձեցին լուծումներ գտնել՝ պայքարելու դրա դեմ։
Սերֆերների ասոցացիացիաները նաև դատի են տվել ընկերություններին և կառավարություններին՝ ափն ու դրա ջրերը աղտոտելու համար: Նրանք ստիպել են նավթային ընկերություններին մաքուր պահել իրենց ստորջրյա խողովակները, իսկ պետություններին՝ փոխել կոյուղաջրերի մաքրման եղանակը:
Այժմ փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս են առհասարակ սերֆինգով զբաղվում և ո՞րն է այս էքստրեմալ սպորտի նպատակը։ Սերֆինգի կոնցեպտը պարզ է, բայց պրակտիկան՝ ոչ: Սերֆինգորտները պառկում են իրենց տախտակների վրա և դիտում, թե ինչպես են ջրային ալիքները գլորվում դեպի ափ: Ասում են, որ ալիքը պետք է լինի այնքան ուժեղ, որ քշի սերֆինգորտին, բայց ոչ այնքան վտանգավոր, որ շպրտի նրան դեպի ափ: Սերֆինգորտների հիմնական նպատակը պետք է լինի հետևյալը․ վարել և ապահով դուրս գալ ալիքից դեպի ափը:
Երբ սերֆինգորտը տեսնում է ալիքը, որը կարող է, այսպես ասած, վարել, նա արագ սկսում է թիավարել՝ բռնելու բարձրացող ալիքը: Հենց որ ալիքը ձևավորվում է, սերֆինգորտը պառկած դիրքից ցատկում և կանգնում սերֆերի վրա։ Եթե սերֆինգորտը կարողանում է ոտքի կանգնելը, դա խոսում է նրա փորձառու լինելու մասին:
Սերֆինգորտները պետք է ունենան լավ ֆիզիկական պատրաստվածություն, ինչպես նաև ծանոթ լինեն շրջակա միջավայրին: Գոյություն ունեն սերֆինգի մի քանի տեսակներ և յուրաքանչյուր տեսակի համար պահանջվում են տարբեր հմտություններ։ Բոլոր սերֆինգորտները պետք է տեղյակ լինեն եղանակային օրինաչափություններին, լավ իմանան ափի տեղագրությանը կամ դրա առանձնահատկությունները:
Այս սպորտաձևով զբաղվողները պետք է լավ լողորդներ լինեն, որպեսզի ցանկացած պարագայում կարողանան ափ դուրս գալ։ Նրանք նաև պետք է ունենան հավասարակշռության հիանալի զգացողություն և կարողանան արագ և ճկուն արձագանքել շրջակա միջավայրի փոփոխություններին: