Ռադիոլաբ
Ավարտվեց Արմաթի ամառային տեխնոճամբարը. Ռադիոլաբ
Ամառային արձակուրդները հագեցած են պատանիների համար նախատեսված տարատեսակ ճամբարներով: Այս թողարկմանը խոսել ենք Արմաթ ամառային տեխնոճամբարի մասին, որն ավարտվեց օրեր առաջ:
Հունիսի 11-20-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում Հայաստանից ու սփյուռքից 11-14 տարեկան տեխնոպատանիներ համախմբվեցին Արմաթի ամառային տեխնոճամբարում: Ճամբարային օրակարգը հագեցած էր ռոբոտաշինության դասերով, ազգային պարերի, ինտելեկտուալ և սպորտային խաղերի միջոցառումներով ու հանդիպումներով։ Պատանիները մասնակցեցին նաև մրցույթի:
Բոլոր մանրամասները կիմանանք Արմաթի խմբավար, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տեխնիկական պատասխանատու Միհրան Ավագյանից: