Սովորում ենք սովորել

ԱԲ-ն մարդու բումերանգն է, որը հետ է գալիս իրեն․ Սովորում ենք սովորել

«Կան բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնցով մեր դասերը կարող ենք դարձնել գունեղ, արդյունավետ, ամենակարևորը՝ չափելի։

Առաջին հերթին սա աշխարհահայացքային խնդիր է․ ինչպե՞ս ես դու դիմավորում ինչ-որ մի բան, որը անվանում են նոր, ինչպե՞ս ես դա մտցնում քո կյանք։ Ինչպես 20-րդ դարի սկզբին կերոսինի լամպի գործարանի աշխատողները պայքարում էին, որպեսզի փակեն էլեկտրական լամպի գործարանները, քանի որ անգործ էին մնում, բայց չէին մտածում, որ սա այնքան արագ առաջ գնացող պրոցես է, որի դեմ ոչինչ չես կարող անել և պետք էլ չէ անել, հիմա էլ տեխնոլոգիաներն առաջ են գնում, և որքան մենք արհեստական բանականության հետ հարաբերության մեջ մտնենք և դա դիտարկենք ինքնազարգացման միջոց, այնքան մենք՝ մարդկային հուզական բանականությունը մեկ քայլ առաջ կլինի»։

«Սովորում ենք սովորել» բաց հարթակում կրթության մասնագետ, պատմության դասավանդող Զոհրաբ Գևորգյանն է։

Ցուցադրել ավելի
Back to top button