Լուրեր

Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքն այսուհետ կշարժվի Սասունցի Դավթի հրապարակից

Երևան-Սևան-Շորժա-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքը կշարժվի ոչ թե «Ալմաստ» կանգառից (Քանաքեռ-Զեյթուն համայնք), այլ «Երևան» (Սասունցի Դավթի հրապարակին հարող) կայարանից։ Այս մասին ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

 «Այս տարի ունենք նոր երթուղի, էլեկտրագնացքը «Երևան» կայարանից շարժվելու է «Շորժա» կայարան։ Նախորդ տարիներին երթուղին մեկնարկում էր «Ալմաստ» կայարանից, բայց քանի որ մեր ուղևորները շատ հարցումներ էին ուղարկել մեզ՝ որոշեցինք երթուղին սկսել Երևանի կենտրոնին ավելի մոտ»,- նշել է Մելնիկովը։

Երթուղին աշխատում է հունիսի 16-ից։

Ցուցադրել ավելի
Back to top button