1900 թվականի հունիսի 29–ին է ծնվել ֆրանսիացի գրող, լրագրող, բանաստեղծ, օդաչու Անտուան դը Սենտ Էքզյուպերին։
Եթե հարցնենք՝ Էքզյուպերիի ինչ ստեղծագործություններ գիտեք, վստահ ենք, բոլորդ կպատասխանեք՝ «Փոքրիկ Իշխանը», եթե անգամ, չեք կարդացել գրողի այս սիրուն հեքիաթը։
Գրականության պատմության մեջ քիչ չեն այսպիսի դեպքերը, երբ գրողի որևէ գործ այնքան հայտնի ու սիրելի է դառնում, որ անկախ այն բանից կարդացել եք, թե ոչ՝ գիտեք, թե ով է հեղինակը, և որ դա, օ՜, հրաշք գործ է։
Եթե դուք էլ այսպես՝ առանց կարդալու, գիտեք կամ լսել եք, որ «Փոքրիկ Իշխանը» հրաշք գործ է, հենց ա՛յս ամառն օգտագործեք՝ ինքնե՛րդ համոզվելու դրանում․ կարդացեք այն և, իհարկե, նաև Էքզյուպերիի մյուս գործերը, որոնք նույնքան հրաշալի են և իմաստուն, որքան այս մեկը՝ ամենահայտնին։
«Գիշերային թռիչք», «Մարդկանց երկիրը», «Ցիտադել», «Ռազմական օդաչու»․ սրանք գրողի հայտնի և սիրված գործերն են, որոնցից յուրաքանչյուրում էլ անհնար է, որ հայտնագործություն չանեք։ Էքզյուպերիի շատ խոհեր, անգամ սովորական մտքեր, այսօր թևավոր խոսքերի, փիլիսոփայական ընդհանրացումների արժեք ունեն։
Իսկ հաղորդման երկրորդ հատվածում բոլորիդ հրավիրում ենք մեր հյուրասրահ։
ՀՊԹ–ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Միլենա Մարությանը ներկայացնում է այն կրթական ծրագրերը, որոնք այս օրերին գործում են թանգարանում։