Երևանում հունիսի 29-ին և հունիսի 30-ի երեկոյան ժամերին, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է, հուլիսի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև՝ նույնքանով կբարձրանա։
Մարզերում հունիսի 29-ի ցերեկը, հունիսի 30-ին, հուլիսի 1-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 1-ին առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: