Լուրեր

Հայ լողորդները Ճապոնիայում կմասնակցեն ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը

Հայաստանը ներկայացնող լողորդները կմասնակցեն ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը:

Լողում իրենց ուժերը կչափեն Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Աշոտ Չախոյանը, իսկ 10 մետր աշտարակացատկում պայքարի կելնեն ջրացատկորդներ  Ալիսա Զաքարյանը և Մարատ Գրիգորյանը:

Հայաստանի քառյակը հանդես կգա նաև 4 × 100մ. ազատ և համալիր մրցաձևերի փոխանցալողում:

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում: Այն կմեկնարկի հուլիսի 14-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button