Մայրիկի դպրոց

Ամաչկոտ և կամակոր չեն ծնվում. Մայրիկի դպրոց

Ամաչկոտությունը և կամակորությունը երեխաների վարքային դրսևորումների բոլորիս հայտնի տեսակներից են, հաճախ՝ նաև ծնողներին խիստ անհանգստացնող տեսակներից են։ Եթե ծնողը տեսնում է, որ երեխայի ամաչկոտությունը խանգարում է նրան տարեկիցների հետ շփումներում, որ դրա պատճառով երեխան չի կարողանում դրսևորել իր ունակությունները, տաղանդը, պարզ է, որ չի կարող չանհանգստանալ։ Նույն խնդիրներն առաջանում են նաև երեխայի կամակոր վարքի պատճառով․ ընկերներ չի կարողանում գտնել, որովհետև կամակորների հետ ընկերություն անելը դժվար է, կամակորների հետ երկարատև շփումից մեծերն էլ են խուսափում, և ծնողը, իհարկե, անհանգստանալու պատճառ ունի։

Հոգեբան Էմմա Արզիևայի հետ զրույցը երեխաների վարքային դրսևորումներից երկուսի՝ ամաչկոտության և կամակորության, դրանց պատճառների և դրանց մեջ թաքնված մեզ՝ ծնողներիս ուղղված ուղերձների մասին է։

Է․ Արզիևա — Ամաչկոտ և կամակոր չեն ծնվում։ Դրանք ձեռքբերովի հատկանիշներ են։ Մեծամասնությունը կարծում է, որ ամաչկոտությունը և կամակորությունը մանկությանը զուգընթաց քայլող երևույթներ են, և եթե երեխան փոքր է, շատ բնական է, որ ինքը պետք է լինի կամ ամաչկոտ կամ կամակոր՝ պայմանավորված իր, ենթադրենք, տարիքային առանձնահատկություններով, տարիքային ճգնաժամերով և այլն։ Բայց ես այդ տեսակետին համակարծիք չեմ, որովհետև կամակորությունը և ամաչկոտությունը բնականոն երևույթներ չեն, որոնք մշտապես պետք է ուղեկցեն երեխային։ Իհարկե, երեխաները կարող են ունենալ ճգնաժամային դրսևորումներ իրենց տարիքով և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված, բայց հիշում ենք, որ խրոնիկ կամակոր և խրոնիկ ամաչկոտ վարքը բնականոն չեն և ոչ կոնստրուկտիվ են անդրադառնում վարքի դրսևորումների վրա։

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button