Զարթուցիչ

Ի՞նչ է հայքինգը. Զարթուցիչ

Ոմանք նախընտրում են պասիվ հանգիստը, ոմանք էլ՝ ակտիվ ամառային անցուդարձը։ Մենք այսօր խոսելու ենք երկրորդ տեսակի՝ ակտիվ հանգստի ամենատարածված և ամենասիրված ձևերից մեկի՝ հայքինգի մասին։ Հայքինգը հաճախ հայերենում անվանում են նաև քայլարշավ։ Այսպիսով՝ այս տերմինները բնութագրում են բնության գրկում ակտիվ ժամանցը, որի ընթացքում քայլում են անտառային կամ լեռնային արահետներով։ Հայերենում քայլարշավ են անվանում նաև treckking ասվածը, որը իրականում տարբերվում է hiking-ից։ Եկեք հասկանանք՝ ինչպե՞ս։

Հայքինգը կամ քայլարշավների ճանապարհները հիմնականում լավ մշակված են, չունեն տեխնիկական բարդ հատվածներ, ունեն ցուցատախտակներ և ճանապարհի երկարություն էլ մոտավորապես 10-15 կմ է։ Այն տևում է մոտ 12-ից 24 ժամ։ Ու չնայած այս փաստին, աշխարհում կան երթուղիներ, որոնք տևում են 7 օր։ Պետք է նշել, որ հայքինգի ժամանակ հիմնականում շատ գույքի և բարդ հանդերձանքի անհրաժեշտություն չի լինում, քանի որ գիշերակացը սովորաբար գյուղական տներում, հյուրատներում կամ էլ ճամբարային-կացարաններում է լինում։ Կարևոր է Ձեզ հետ ունենալ ջուր, դեղորայք, թեթև սնունդ և հեռախոսը լիցքավորելու համար power bank։

Քանի որ արդեն հասկացանք, թե ինչ է հայքինգը, առաջարկում ենք հասկանալ նաև, թե ինչ է trackking-ը։ Այս տերմինն օգտագործում ենք այն դեպքում, երբ մեր ուղևորությունը հիմնականում անցնում է վայրի բնության միջով։ Թրեքինգները անցնում են չգծանշված երթուղիներով՝ լեռնանցքներով, անտառներով, հովիտներով։ Ճանապարհին մեծամասամբ չկան ուղղորդող ցուցատախտակներ։ Թրեքինգները տևում են սովորաբար ավելի երկար, քան հայքինգները։ Օրերի քանակը կախված տեղանքից․ կարող է տևել 2-3 օրից մինչև մեկ ամիս և ավելին։ Մասնակիցները, օրը, միջինում քայլում են 13-15 կմ։ Ու դե, իհարկե, թրեքինգի ժամանակ Ձեզ պետք են գալու ավելի շատ իրեր, քան քայլարշավի ժամանակ։ Ձեզ հետ պետք է լինի ձեր ողջ սնունդը, սպասքը, վրանն ու քնապարկը: Այստեղ հիմնականում գիշերելու եք վրաններում, իսկ Ձեր ուտելիքը պատրաստելու եք ինքներդ։ Այս ամենից ելնելով ձեզ ավելի շատ իրեր և ավելի բարձրակարգ հանդերձանք է հարկավոր թրեքինգների համար, այդ թվում ավելի բարձրակարգ կոշիկ, բաճկոն և ուսապարկ։

Ցուցադրել ավելի
Back to top button