Լսած կլինեք, որ հաճախ 21-րդ դարն անվանում են «կենսաբանության դար»։ Ինչու՞, ո՞ր առանձնահատկությունների շնորհիվ։ Այս մասին է Հերացի ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Հարությունյանի հետ զրույցը։ Մեր հյուրի համար միշտ մեծ ուրախություն է կենսաբանության մասին խոսելը և որպես կենսաբան ներկայանալը։
Ռ․ Հարությունյան — Սա այն յուրահատուկ գիտություններից է, որը զարգանում է, շնչում է, ապրում է, ձևավորվում է, մեծանում է, և այդ ընթացքում լինում են բուռն փոփոխություններ։
Կենսաբանությունը մեր դարաշրջանում կարողացավ այնպիսի մեծ հորիզոնների հասնել և հաղթահարել այնպիսի սահմաններ, որոնց մասին ժամանակին նույնիսկ երազել չէինք կարող։ Այդ գիտելիքի բուռն աճի, այդպիսի ինֆորմացիայի և այդպիսի մեծ մեթոդական, գիտելիքային ձեռքբերումների մասին ժամանակին կարելի էր միայն գիտաֆանտաստիկ գրականության մեջ կարդալ։ Կենսաբանությունը 21-րդ դարում կարողացավ կոտրել այն կարծրատիպն ու պատկերացումը, որ կյանքը չի կարող լինել անմահ։ Բայց հենց կենսաբանության շնորհիվ մենք այսօր արդեն ոչ միայն երազում ենք, այլև քայլեր ենք անում անմահության հասնելու ուղղությամբ։
Շարունակությունը՝ զրույցում։