Լուրեր

2023թ. հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ

Հայաստանը գրեթե միշտ եղել է որպես հետաքրքիր ու առանձնահատուկ զբոսաշրջային ուղղություն՝ այցելուներին առաջարկելով  երկրի հյուրընկալությունը, խորը արմատներ ունեցող պատմությունը, համեղ խոհանոցը,  հիասքանչ տեսարաններն ու պատմամշակութային կոթողները, արկածային և գաստրո տուրերը:

Ըստ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների 2023 թվականի հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ, ինչը  լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: 2022 թվականի հուլիսին Հայաստան է այցելել  շուրջ 189 հազար զբոսաշրջիկ, իսկ  2019 թվականի նույն ժամանակահատվածում՝ 202 հազար:

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում կազմել է 1․26 մլն, որը 29%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից:

Հայաստան այցելող   զբոսաշրջիկների թվերով առաջատար երկրներն են Ռուսաստանը, Վրաստանը և  Իրանը:

Կոմիտեն հրավիրում է իրենց երկրներում մեծ լսարան ունեցող բլոգերների, ինֆլյուենսերների, մեդիա ոլորտի ներկայացուցիչների, որոնք լուսաբանում են իրենց այցերը, ինչն իր հերթին նոր զբոսաշրջիկներ է բերում Հայաստան տվյալ երկրներից:

Ցուցադրել ավելի
Back to top button