100 ավագ դպրոցական խորացրեցին գիտելիքները բարձր տեխնոլոգիաների ոլորտում․ Ռադիոլաբ
Հուլիսի 24-ից 30-ը Գեղարքունիքի մարզի Կութ,Վահան, Սոթք, Ճամբարակ և Նորաբակ սահմանամերձ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտ մասնակցեցին «Տեխնոլոգիական ճամբար ուսումնաճանաչողական ծրագրին: Տեխնո ճամբարը կազմակերպել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Զրույցը կշարունակենք ԲՏԱ նախարարի տեղեկալ Դավիթ Սահակյանի հետ:
Հաղորդման ընթացքում նաև իրենց տպավորություններով կկիսվեն ճամբարի մասնակիցներից 17 ամյա Էսմիկ Սամվելյանն ու 16 ամյա Մանվել Խաչատրյանը։ Վերջինս մեծ ոգևորությամբ է լրացրել տեխնոլոգիական ճամբարի մասնակցության հայտը և ինչպես ինքն է նշում՝ սպասված ակնկալիքները արդարացել են: Ասում է՝ շարունակելու է խորացնել գիտելիքները հատկապես ԱԹՍ-ների նախագծման գործում:
Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի խոսքով ծրագիրը շարունակական է լինելու: Արդեն հաջորդ ամառ «Tech Camp»-ն ավելի ծավալուն կլինի: