Ո՞վ է Լյուիս Քերոլը հարցին կպատասխանեք բոլորդ՝ «Ալիսը հրաշքների աշխարհում» և «Ալիսը հայելիների աշխարհում» հայտնի հեքիաթների հեղինակը։ Շատերդ էլ գուցե ավելացնեք նաև, որ գիտեք նրա իսկական անունը՝ Չարլզ Լյուդվիգ Դոջսոն և գիտեք, որ նա մաթեմատիկոս է։
Իսկ գիտեի՞ք, որ նա նաև մի շարք հայտնագործությունների հեղինակ է։ Լյուիս Քերոլն է ստեղծել առաջին ճանապարհորդական շախմատը, նիկտոգրաֆ կոչված հարմարանքը, որը հնարավորություն է տալիս գրել մթի մեջ, մինչև այժմ հայտնի Scrabble՝ «Էրուդիտ» կոչվող խաղը, եռանիվ հեծանիվը, ծրարների սոսնձման համար սոսնձին փոխարինող նյութը, տարբեր տրամաբանական խաղեր, թվերի բաժանման արդյունքը ստուգելու միջոցներ և էլի շա՜տ բաներ։
Իր հայտնի հեքիաթի ՍՊԻՏԱԿ ԱՍՊԵՏԻ պես նա միանգամայն իրավունք ուներ ասելու․ Դա իմ սեփական հայտնագործութունն է․․․