Զարթուցիչ

Օգոստոսի 24-ը օրացույցում. Զարթուցիչ

Բացում ենք օրացույցի այսօրվա էջն ու պարզում, որ օգոստոսի 24–ը աշխարհահռչակ բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի ծննդյան օրն է։

Վստահ ենք՝ շատերդ եք կարդացել գրողի «Ալքիմիկոսը» վիպակը, որը լույս տեսավ 1988 թվականին և միանգամից համաշխարհային ճանաչում ու հռչակ բերեց հեղինակին։

Եվ չնայած Կոելյոն մոտ 20 վեպի, պատմվածքների հեղինակ է, շատ գրականագետներ համարում են, որ նրա ստեղծագործություններից և ոչ մեկը չի կարող իր գրական արժեքով համեմատվել դրա հետ։

Վիպակը թարգմանվել է աշխարհի 67 լեզվով։ Նախատեսվում է նաև դրա էկրանավորումը։

Այսօր նաև չիպսի ծննդյան օրն է։ Մայրիկները գուցե առանձնապես ուրախ չեն, որ չիպսը ծնվել է, բայց արդեն 170 տարի է, ինչ այն ապրում է աշխարհում։ 1853 թվականի օգոստոսի 24–ին Նյու Յորք նահանգի Սարատոգա Սփրինգս արվարձանում Moon’s Lake Lodge ռեստորանում հաճախորդներից մեկը բողոքեց այն բանից, որ տապակած կարտոֆիլի շերտերը շատ հաստ են։ Հնարագետ խոհարար Ջորջ Քրամը քմահաճ հաճախորդին գոհացնելու համար կարտոֆիլը շերտատեց համարյա թղթի հաստությամբ և տապակեց եռացող բուսայուղի մեջ․․․Այսպես ծնվեց աշխարհի ամենահայտնի ուտելիքներից մեկը՝ չիպսը։

Ցուցադրել ավելի
Back to top button