Այսօր աշխարհում նշվում է Երազանքի օրը։ Այո, այո, պարզվում է օրացույցում այդպիսի տոն էլ կա։ Այն սկիզբ է առել 1963 թվականի օգոստոսի 28-ին ամերիկացի հասարակական գործիչ Մարտին Լյութեր Քինգի «Ես երազանք ունեմ» հայտնի ճառից հետո։ Իր ելույթում նա անդրադարձել է մարդկանց հավասար իրավուքներին, խոսել ապագայի մասին, ներկայացրել իր պատկերացումները։ Եվ ահա, այդ ճառից հետո, մի խումբ հասարակական գործիչներ որոշեցին օգոստոսի 28-ը նշել որպես երազանքերի օր։ Մաղթենք բոլորին նվիրական երազանքների իրականացում։
Իսկ ովքեր երազում են հայտնվել երգչախմբում ու կոմիտասյան երգեր երգել, «Խազեր» երգչախումբը լավ նորություն ունի պատանիների համար։ Մանրամասները՝ զրույցում։
Մեր հյուրերն են երգչախմբի գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանը և համակարգող Ջուլիետա Սիմոնյանը։