Բարի հսկան. այսօր հայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։
Բարի հսկան․ այսպես էր վերնագրել Վիլյամ Սարոյանի մասին իր հուշերը մեկ ուրիշ մեծ գրող՝ Վահագն Դավթյանը, և սա Սարոյանին տրված ամենադիպուկ բնութագրումներից մեկն է։
«Զարմանալի շռայլ է Սարոյանը, ու ինձ թվում է, թե հսկայական հեքիաթներից ելած բարի հսկայի նման աշխարհի ճանապարհներին կանգնել սեր, կարեկցանք, գութ ու խիղճ է բաժանում մարդկանց»,– գրում էր Վահագն Դավթյանը։
Իսկ Վիլյամ Սարոյանն իր «Քո կյանքի ժամանակը» պիեսում խորհուրդ էր տալիս․
«Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես` հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը անկաշկանդ լինի ու չամաչի ինքն իրենից:
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը»: