Օգոստոսի 31-ն է այսօր՝ ամառվա վերջին օրը, և մենք հավաքվել ենք «Զարթուցիչ»-ի ստուդիայում՝ ամռանը հրաժեշտ տալու ․․․ասելու, թե որքան շնորհակալ ենք իրեն․․․ որ մեզ նվիրած իր սիրուն օրերը չենք մոռանալու․․․ որ ավելի լավ արձակուրդ դժվար էր պատկերացնել․․․ որ իսկապե՛ս հանգստացած վաղն արդեն կգնանք դպրոց․․․
Դե, այնպես չէ, որ տխուր, թախծոտ, անհետաքրքիր օրեր չեն եղել ամառվա ընթացքում, բայց դրանք շատ չէին և չեն խանգարում, որ մենք շնորհակալ լինենք այս ամռանը․․․
Վաղը կսկսվի նոր ուսումնական տարին, որը շատ շուտով կդառնա մեր առաջիկա հանդիպումների, զրույցների, քննարկումների գլխավոր հերոսը․․․Բայց այսօր դեռ ամառվա մեջ ենք, և որոշեցինք, որ ամռանը հրաժեշտ տալու լավագույն տարբերակը նրա՝ մեզ նվիրած սիրուն օրերը, արկածները, իրադարձությունները վերհիշելն է․․․
Եվ այսպես՝ ամառային պատմություններ․․․Մի անգամ ամռանը․․․