Մայրիկի դպրոց

Նորեկը դպրոցում. Մայրիկի դպրոց

«Ինչպե՞ս օգնեմ երեխայիս, որը նոր միջավայրում հարմարվելու խնդիրներ ունի, որը չի կարողանում իր տեղը գտնել նոր դպրոցում, նոր դասընկերների կողքին, և որի համար դպրոց գնալը, մեղմ ասած, հաճելի չէ»։

Եթե այս հարցը ձեզ, սիրելի՛ մայրիկներ, անհանգստացնում է, լսե՛ք հոգեբան Արմինե Վարդանյանի հետ զրույցը։

Հարց – Արմինե՛, Ձեզ այս խնդրով՝ նոր դպրոցում, նոր միջավայրում երեխայի հարմարվելու բարդությունների մասին խնդրով, հաճա՞խ են դիմում ծնողները։

Ա․ Վարդանյան — Այո, լինում է, որ հենց ա՛յս հարցի շուրջ քննարկումներ են լինում, և կարիք է լինում ծնողներին նախապատրաստվելու ա՛յս հարցում։ Շատ բնական է, որ նոր միջավայրը, նոր առօրյան, նոր ընկերները, նոր ուսուցիչները երեխայի համար անորոշության և տագնապի հիմքեր դառնան, որովհետև երեխան չգիտի՝ ինքն ուր է գնալու, և իրեն այնտեղ ինչ է սպասում, ինչպիսի փոխհարաբերություններ են այնտեղ լինելու։ Բացի այդ, եթե երեխան արդեն իսկ ունեցել է որոշակի փորձ, սա ևս երեխայի համար իրավիճակը դժվարեցնում է։ Օրինակ, եթե այդ փորձը բավականին հաջողված էր, որտեղ ինքն ուներ հուզական կապվածություն ընկերների հետ, որտեղ ինքը հեշտ կողմնորոշվում էր, գիտեր, թե որ իրավիճակից հետո ինչ է լինելու, բարդ իրավիճակները ինչպես կարելի է հաղթահարել, եթե օգնության կարիք ունի, ում կարող է դիմել․․․Եթե այս բոլոր պատասխաններն ինքն իր համար արդեն ուներ, հիմա հայտնվելու է նոր միջավայրում, որտեղ այս ամբողջը նորից ստեղծելու, հղկելու անհրաժեշտություն ունի։ Իհարկե, եթե երեխան մեծ է և արդեն ունի ձևավորված կայուն հմտություններ, իրավիճակն ավելի հեշտանում է, և ստացվում է, որ երեխան ավելի շատ տեղեկության կարիք ունի, որը ծնողն իրեն պետք է փոխանցի, բայց եթե երեխան փոքր է, տեղեկությունից զատ նաև հմտութունները զարգացնելու կարիք է լինում, որտեղ ծնողն առաջին դերում է լինում երեխային օգնելու հարցում։ Որպեսզի երեխայի համար արդեն իսկ վանող երևույթները քիչ լինեն, անորոշությունը, տագնապները, անհանգսությունը նվազեցնենք, շատ կարևոր է երեխային տեղեկացնել, թե ինչ է իրեն սպասում նոր ուսումնական տարում։ Եվ որքան փոքր է երեխան, այնքան՝ ավելի մանրամասն։ Սա ամենասկզբի կարևորագույն գործոնն է, որպեսզի մենք երեխային, տագնապները հնարավորինս նվազեցրած, ճանապարհենք դեպի նոր սոցիալական միջավայր։

Հարց — Այն, ինչ ասացիք, երեխայի ներքին տագնապները, ներքին անհարմարությունները հարթեցնելուն է վերաբերում։ Բայց պատահում է, որ երեխան այսպես գնում է դպրոց, բայց, ցավոք սրտի, իր ներքին անհանգստությունները, նոր միջավայրում տեղը չգտնելու տագնապները, որոնք ուներ, իրականություն են դառնում։

Ա․ Վարդանյան — Շատ կարևոր է, որ ծնողները երեխային մենակ չթողնեն, և կապը ոչ միայն երեխայի, այլև կրթական հաստատության հետ լինի․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button