Զարթուցիչ

Շնորհավոր Գիտելիքի և դպրության օր․ Զարթուցիչ

Ծաղիկներ ու փուչիկներ, փայլուն աչքերով դպրոց շտապող առաջին դասարանցիներ և հուզված ծնողներ, իրար կարոտած դասընկերներ, և մեզ գրկաբաց ու ժպիտով դիմավորող ուսուցիչներ։ Ողջո՜ւյն սեպտեմբեր, ողջո՜ւյն աշուն ու նոր ուսումանական տարի։ Շնորհավորում ենք բոլորին և մաղթում խաղաղ ուսումնական տարի։

Իսկ պատրա՞ստ ենք երկար հանգստից ու անհոգ օրերից հետո վերադառնալ դպրոցական առօրյային։ Իսկապես։ Որքան էլ կարոտենք դպրոցը, ուսուցիչներին ու դասընկերներին, միևունույնն է սեպտեմբերի առաջին օրերին դժվար ենք հարմարվում այն մտքի հետ, որ նորից պետք է շուտ արթնանանք և բակում խաղալու փոխարեն տնային աշխատաք կատարենք։ Ծանոթ մտքեր են , չէ՞։ Եթե հաջողվում է հեշտ հաղթահարել այդ փուլը, լավ է, եթե ոչ, օգնության են գալիս հոգեբանները։

Թեմայի շուրջ զրուցել ենք հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։ Ի դեպ, տեղյա՞կ եք, որ այս տարվանից Հայաստանի բոլոր դպրոցներում գործելու են հոգեբանական ծառայություններ։ Այդ մասին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը ասուլիսի ժամանակ։

«Շատ կարևորում ենք այս ծառայության կայացումը, որովհետև դպրոցն այն միջավայրն է, որը ոչ միայն պետք է գիտելիքներ տա, այլև արժեքային համակարգ պետք է ձևավորի: Դպրոցը պետք է դառնա այն անվտանգ և ապահով միջավայրը, որտեղ երեխան որակյալ և արդյունավետ ուսում ստանալու հնարավորություն կունենա»,-նշել է փոխնախարարը։

Բայց սա այս ուսումնական տարվա միակ նորությունը չէ։ Կրթական տարին կսկսենք այլ փոփոխություններով ևս։ Հաջորդն այն է, որ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ունենալու ենք նոր դասագրքեր, որոնք ստեղծվել են առարկայական չափորոշիչների պահանջներին համապատասխան: Օրինակ՝ 7-րդ դասարանցիները գրականություն առարկան անցնելու են Արքմենիկ Նիկողոսյանի և Արսեն Վարդանյանի հեղինակած գրքով։ Ու մինչ այն կդրվի յոթերորդցիների սեղանին, հեղինակներից՝ մանկավարժ, կրթության փորձագետ Արսեն Վարդանյանին խնդրել ենք մի փոքր ներկայացնել գրքի բովանդակությունն ու առանձնահատկությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button