Ռադիոլաբ

Հայ-ֆրանսիական SleepDoctor-ն օգնում է լուծել քնի հետ կապված խնդիրները․ Ռադիոլաբ

Նախորդ հաղորդմանը մի շարք ստարտափների համահիմնադիր Թաթուլ Աջամյանը կիսվում էր իր պատմությամբ, թե ինչպես Հայաստանից տեղափոխվեց Ռուսաստան, այնտեղ դպրոցական եղբոր հետ ստեղծեց առաջին ստարտափը, այնուհետև հասան մեծ հաջողությունների ու որոշեցին գործունեությունը շարունակել ԱՄՆ-ում: Սիլիկոնյան հովիտ, նոր հնարավորություններ…

Մեր զրույցը կիսատ մնաց և խոստացանք, որ շարունակությունը կլսեք Ռադիոլաբի նոր թողարկմանը:

Թաթուլ Աջամյանի հետ խոսում ենք իր նոր ստարտափի՝ SleepDoctor-ի մասին: Այն արդեն շուրջ 2 տարի է ինչ գործում է, հիմնականում Ֆրանսիական շուկայում և օգնում է քնի հետ կապված խնդիրներ ունեցող անձանց հաղթահարել դրանք: Օգտատերն այցելում է sleepdoctor.fr կայք, պատասխանում 15 հարցից բաղկացած հարցաշարին, այնուհետև տեսազանգ է նշանակվում համապատասխան բժշկի հետ: Անհրաժեշտության դեպքում օգտատիրոջ տուն է բերվում հատուկ սարքավորում, գիշերվա քնի ընթացքում արձանագրվում են վերջինիս տվյալները և արդեն կրկին տեսազանգերի միջոցով նշանակվում է համապատասխան բուժման ծրագիր: SleepDoctor-ն արդեն ունի 60.000 օգտատեր:

Ցուցադրել ավելի
Back to top button