Այս շաբաթ օրը՝ սեպտմեբերի 9-ին Դիլիջան քաղաքում տեղի կունենա «Արվեստների և Արհեստների» ամենամյա փառատոնը։ Մեկ օրվա ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի գյուղական և քաղաքային կոլորիտին, կմասնակցեն վարպետության դասերին, լավաշ թխելու արարողությանը, գինու համտեսին և ցուցահանդես վաճառքին, որտեղից կարող են ձեռք բերել դեկորատիվ կիրառական արվեստի բացառիկ նմուշներ։
Սիրելի հասակակիցներ, եթե նախատեսում եք շաբաթ օրն այցելել Դիլիջան, ապա անպայման մասնակցեք նաև այս ուրախ փառատոնին։