Սեպտեմբերի 8-ին և 11-ին կայանալիք կարևորագույն խաղերին ընդառաջ՝ FAF-ը, համագործակցելով Արամ MP3-ի հետ, ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին նվիրված նոր երգ և տեսահոլովակ:
Ըստ հեղինակների ամիսներ տևած աշխատանքի արդյունքն կսիրվի հայ երկրպագուների կողմից և լրացուցիչ ուժ կհաղորդի հավաքականի տղաներին առաջիկա խաղերից առաջ:
Նմանատիպ նախագծերն, ըստ FAF-ի, ուղղված են Հայաստանում ֆանատական մշակույթի տարածմանը և լինելու են շարունակական: