Լուրեր

Նիդերլանդներում գտել են Վան Գոգի գողացված նկարը

Նիդերլանդների Լարեն քաղաքի «Սինգեր Լարեն» թանգարանից 2020 թ․ մարտին գողացված Վան Գոգի նկարներից մեկը 3,5 տարվա որոնումներից հետո վերադարձվել է։

Վան Գոգի վրձնին պատկանող 1884 թ․-ի «Քահանայի գարնանային այգին Նյուենենում» նկարի արժեքը գնահատվում է 3-ից 6 միլիոն եվրո։ Այն հայտնաբերել է հոլանդացի արվեստի հետախույզ Արթուր Բրենդը՝ ոստիկանության աջակցությամբ։

Հետախույզն ասել է, որ նկարի վերադարձն իր կյանքի մեծագույն պահերից մեկն է եղել:

Ինչպես նշել է Բրենդը, նկարն իրեն է փոխանցել մի անծանոթ տղամարդ։ Գողանալու պահից սկսած՝ նկարը ձեռքից ձեռք է անցել։ Այնուհետև մի տղամարդ, որը ցանկացել է անհայտ մնալ, Ամստերդամում մոտեցել է Բրենդին և առաջարկել վերադարձնել նկարը՝ լիակատար գաղտնիության դիմաց, քանի որ «նկարը գլխացավանք է դարձել քրեական աշխարհի համար»։

«Ես սա արել եմ Նիդերլանդների ոստիկանության հետ լիարժեք համագործակցությամբ, և մենք գիտեինք, որ այս մարդը գողության մեջ ներգրավված չէ», — ասել է Բրենդը։

Ցուցադրել ավելի
Back to top button