Ամեն տարի՝ հոկտեմբերի առաջին երկուշաբթին նվիրվում է բժիշկներին և շատ երկրներում նշվում է Բժիշկների միջազգային օրը։ Բժիշկներն իրենց մասնագիտական տոնը նշում են տարբեր կրթական միջոցառումներով։ Անցկացվում են դասախոսություններ ու սեմինարներ։ Այսօր նաև ամբողջ աշխարհի բժիշկների համերաշխության և ակտիվ գործունեության օրն է:
Հոկտեմբերի առաջին երկուշաբթին նաև Ճարտարապետության միջազգային օրն է։ Աշխարհի ճարտարապետները նույնպես՝ օրվա կապակցությամբ, համաժողովներ են անցկացնում, և կազմակերպում ցուցահանդեսներ։
Հոկտեմբերի 9-ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի է ունենալու «Մանկության պատմություն» խորագրով ցուցահանդես։ Այն կազմակերպել է նկարիչ Մամիկոն Նավասարդյանը։ Ցուցահանդեսը հետաքրքիր է նրանով, որ բացման օրը պատկերները կենդանանալու են։ Այդ մասին կլսեք հաղորդման երկրորդ հատվածում։