Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է։
Կենդանիների պաշտպանությանը օր նվիրելու որոշումն ընդունվել է 1931թ. Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։
Միջազգային համագումարի ժամանակ բնության պաշտպանները որոշեցին օրը նշել բազմազան միջոցառումներով և ընդգծել կենդանիների նկատմամբ պատասխանատվության և խնամքի կարևորությանը։
Ի դեպ, հոկտեմբերի 4-ը պատահական չընտրվեց։ 1226թ. այդ օրը մահացել է կաթոլիկ եկեղեցու Սուրբ՝ Ֆրանցիսկ Ասսիզեցին` գազանների և թռչունների հովանավորն ու պաշտպանը: Նա սրտացավորեն է վերաբերվել կենդանիներին և մարդիկ նրան դասել են սրբերի շարքին։
Կենդանիների պաշտպանության օրվա առթիվ կարելի է գնալ Երևանի կենդանաբանական այգի ու տեսնել, թե ինչպես են այգու բնակիչներն անցկացնում աշունը։
Չմոռանաք օրվա ընթացքում խնամել նաև ձեր կենդանիներին։ Զբոսանքի տանել նրանց, բույնը մաքրել, լողացնել, կերակրել և իհարկե շատ սիրել։
մեկ րոպեից էլ քիչ