Լուրեր

Աշտարակում իրականացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է երաժշտական և արվեստի դպրոցներում «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» 2023թ.-ի ծրագիրը: 

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3 -ը ծրագրի աշնանային շրջափուլը իրականացվեց  քաղաք Աշտարակում: 

Ծրագիրը միտված է մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալուն, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը հավասար պայմաններում:

Ծրագրի ընթացքում մանկավարժները մասնակում են տեսական և գործնական դասընթացների, ձեռք են բերում գիտելիքներ ներառական կրթության առանձնահատկությունների, երեխաների բազմազանության, իրավական դաշտի, շրջակա միջավայրի հարմարեցման և մատչելիության մեխանիզմների, մանկավարժական հոգեբանության և էթիկայի, միջազգային փորձի և ներառական կրթության մեթոդաբանության վերաբերյալ: 

Ուսումնական շուրջ 35 հաստատության 350 մանկավարժ դասընթացներին մասնակցելու հնարավորություն կունենա: Արդյունքում ակնկալվում են մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում, գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության աճ, ինչպես նաև վերջիններիս կրթության իրավունքի ապահովում:

Նշենք, որ 2022թ-ին ծրագրին մասնակցել են Երևանի 28 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 650 մանկավարժ:

Ցուցադրել ավելի
Back to top button