Այսօր հոկտեմբերի 12-ն է․ օրացույցն էլ հիշեցնում է, որ աշխարհում այսօր նշվում է Տեսողության համաշխարհային օրը։
Օրվա նպատակը բոլորիս ուշադրությունը տեսողության պահպանման խնդիրների վրա հրավիրելն է։ Նախ՝ որովհետև այդ խնդիրները տարեցտարի ավելի շատ մարդկանց են սկսում խանգարել, այդ թվում՝ երեխաների և պատանիների, և երկրորդ՝ դրանց զգալի մասից կարելի է խուսափել՝ աչքերի և տեսողության մասին ժամանակին հոգ տանելով։ Եվ օրացուցային այս նշումն էլ հիշեցնում է, որ աչքերի լույսը, այսինքն՝ տեսողությունը, խնամքի և պաշտպանության կարիք կարիք ունի։
Թվում է, թե պարզ ճշմարտություն է, բայց արի ու տես, որ շատ հաճախ, իմանալով, թե ինչ է պետք անել տեսողությունը պահպանելու համար, ոչ մեկս էլ առանձնապես խնամքով չենք վերաբերվում դրան։ Բայց եթե, օրինակ, լրջորեն գիտակցենք, որ մեզ շրջապատող աշխարհի մասին տեղեկության 80, իսկ որոշ տվյալներով էլ՝ 90 տոկոսը մենք հենց տեսողության շնորհիվ ենք ստանում, երևի այսպես՝ անխնամ, չվերաբերվենք մեր աչքերի հետ։
Ռադիո Արևիկն այս օրվա իր նշանաբանն ունի․ աչքի լույսի պես պահպանել աչքերի լույսը։ Իսկ սա անհնար բան չէ։