18-րդ «ԴիջիԹեք»-ն աչքի ընկավ նորամուծություններով ու Արցախի մասին աշխարհին պատմելով
Դրոններից մինչև էլեկտրական մեքենաներ, ծրագրային ապահովման աութսորս և տեղական պրոդուկտներից մինչև գիտահետազոտական և տիեզերական հետազոտություններով զբաղվող տեխնոլոգիական ընկերություններ: Այս ամենն ու ավելին հոկտեմբերի 13-ից 15-ը ներկայացված էին Մերիդիան էքսպո կենտրոնում՝ 18-րդ «ԴիջիԹեք»-ին:
Մոտ 120 ընկերություն էր մասնակցում «Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրով ցուցահանդեսին:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու Լիլիթ Հարությունյանի հետ շրջել ենք տաղավարներով ու աուդիոէքսկուրս անցկացրել մեր ունկնդիրների համար։
Այս տարի ԱՏՁՄ-ն 100% ֆինանսավորմամբ աջակցել էր նաև միջոցառմանը սկսնակ ստարտափների մասնակցությունը: «ԴիջիԹեք»-ին մեկ միասնական տաղավորով ներկայացված էին արցախյան 3 ընկերություններ։ Ռադիոլաբը զրուցել է «Մունք»-ի դասընթացավար Սվետլանա Մանասյանի հետ։ Նրանք մինչև վերջերս Արցախում 3 փուլով այ թի կրթություն էին տրամադրում:
«BIB»՝ Brothers in business. երեք եղբայրների հիմնադրած տեխնոլոգիական ընկերության մասին էլ պատմում է համահիմնադիր Աշոտ Գարբրելյանը: 2019-ից նրանք գործունեություն էին ծավալում Արցախում։
Արցախյան երրորդ ընկերությունը, որ ներկայացված էր Դիջիթեքում՝ «Բիթի»-ն էր: Իրենց առաջիկա անելիքների մասին Ռադիոլաբին պատմում է ընկերության համահիմնադիր Մերի Հովհաննիսյանը:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 18-րդ Դիջիթեքին այցելուների շարքում շատ զբոսաշրջիկներ ու օտարազգիներ կային:
«ԴիջիԹեք»-ում տեղի ունեցավ նաև «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության տարեկան հաշվետու գիտաժողովը։ Open Mic ֆորմատով տեխոնոլոգիական ելույթների ժամանակ էլ նախապես գրանցված խոսնակները ներկայացրին հետաքրքիր թեմաներ՝ կիբեռանվտանգությունից մինչև թվային մարքեթինգի գաղտնիքներ:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համար ստորագրվեց նաև 2 կարևոր հուշագիր:

Այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսի նորամուծություններից մեկն էլ տեղում գործող վերելակի 1 րոպեանոց ֆորմատն էր՝ «Elevator Pitch»-ը: