Այսօր Նկարիչների միությունում կբացվի փոքրիկ նկարչուհի Մարիա Մխիթարյանի «Վերջ պատերազմներին» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Մարիան վեց տարեկան է և արդեն հասցրել է երեք ցուցահանդես ունենալ և մասնակցել բազմաթիվ նկարչական մրցույթների։ Նրա անունը գրված է նաև ՀՀ «Դյուցազնագիր» գրքում։ Ասում է, որ իր նկարները երջանկություն են բերում մարդկանց և բոլորին հրավիրում իր ցուցահանդեսին։
մեկ րոպեից էլ քիչ