Տեսանյութեր

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով:

Նանեն, Նենսին, Կամիլլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:

Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, խոսքերինը՝ Մալենան ու Վահրամ Պետրոսյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» 21-րդ երգի միջազգային մրցույթը կայանալու է նոյեմբերի 26-ին՝ Ֆրանսիայի Նիս քաղաքում։

Ցուցադրել ավելի
Back to top button