Երեխան, մայրիկն ու «չի կարելին»․ Մայրիկի դպրոց
Դժվար է պատկերացնել, որ որևէ մայրիկ իր երեխային երբևէ «չի կարելի» ասելու անհրաժեշտությունը չունենա։
Բայց «չի կարելիի» նկատմամբ աշխարհում վերաբերմունքը տարբեր է։ Կան մշակույթներ, որոնք չեն սիրում «չի կարելին» երեխա դաստիարակելիս, մշակույթներ էլ կան, որտեղ առանց «չի կարելիի» չեն պատկերացնում։ Հոգեբան Արմինե Վարդանյանի հետ այսօրվա զրույցը «չի կարելիի» մասին է։
Ա․ Վարդանյան — Ծնողավարման տեսակետից «չի կարելիները», կարծում եմ, անհրաժեշտություն են, բայց կարևոր է որոշակի սկզբունքներ պահելը․ «չի կարելիների» հաճախականությունը և բովանդակությունը։ Սրանք կարևոր գործոններ են։ Եթե մենք «չի կարելին» նույնականացնենք սահմանների հետ, ապա արդյունավետ, գիտակցված ծնողավարման մեջ այդ սահմանները երեխայի զարգացման, աճի տեսակետից անհրաժեշտություն են։ Առանց սահմաններ դնելու երեխային մեծացնել, ուղղություն ցույց տալ, ինչպես ընդունված է ասել՝ դաստիարակել, ուղղակի չենք կարող։
Այսինքն՝ պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչքան ենք դա ասում և ինչպես ենք ասում։
Շարունակությունը՝ զրույցում։