Լուրեր

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ցուցադրություն

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։

Լճաշենը Հայաստանի և հարակից տարածքների պարբերաբար և երկարատև հետազոտված հնագիտական հուշարձաններից է, որտեղ առաջին պեղումները կատարվել են սկսած 1866 թվականից և շարունակվում են մինչև մեր օրերը։

Ցուցադրությունում առաջին անգամ ներկայացվել է Լճաշենի հուշարձանի հարուստ հավաքածուից մի մեծ հատված, որ հայտնաբերվել է 1956-1975 թվականին համանուն ամրոցում և դամբանադաշտի առաջին, երկրորդ և երրորդ տեղամասերում։

Հատուկ ուշադրություն է դարձվել Լճաշենի ուշբրոնզեդարյան համայնքում սոցիալական շերտավորման հնագիտական արտահայտչամիջոցների ներկայացմանը՝ իշխանության խորհրդանշաններ, անվավոր փոխադրամիջոցներ և այլն։

Ցուցադրությունը տևական ժամանակ բաց կլինի այցելուների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button