Լուրեր

7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» ծրագրով անցկացվել են բասկետբոլի և սեղանի թենիսի եզրափակիչները

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների  աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են բասկետբոլի (տղաներ, աղջիկներ) և սեղանի թենիսի հանրապետական եզրափակիչ փուլի  մրցումները:

Մրցումները կայացել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Դինամո» մարզական ՀԿ-ի մարզադահլիճներում:

Տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի Արթիկի ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը գրավել է Լոռու մարզի Տաշիրի ավագ դպրոցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզի Գավառի ավագ դպրոցը:

Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի տնտեսագիտական վարժարանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Չարենցավանի ավագ դպրոցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի N 11 ավագ դպրոցը:

Թիմերը հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք էին ստացել՝ միջմարզային նախընտրական փուլերի արդյունքներով:

Սեղանի թենիս մարզաձևի թիմային պայքարում առաջին տեղը զբաղեցրել են Լոռու մարզի ներկայացուցիչները, երկրորդ տեղում Երևան քաղաքի թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սյունիքի մարզի թիմը:

Ցուցադրել ավելի
Back to top button