Զարթուցիչ
«Իմ պատմությունը շշալցված կլինի մի սրվակի մեջ». Զարթուցիչ
Մեր այսօրվա հերոսը` արցախցի Հարութ Տոնյանը, զբաղվում է օծանելիքների արտադրությամբ և իր սեփական բույրերն է ստեղծում։ Գործունեությունն սկսել է Արցախում։ Հորաքրոջ տղայի հետ սկզբից առցանց, հետո արդեն Ստեփանակերտում փոքրիկ խանութ են բացել ու վաճառել իրենց արտադրանքը։ Մինչև Արցախի շրջափակումը ամեն ինչ լավ էր ընթանում….
Հիմա Հարութն աշխատում է Հայաստանում և պատրաստվում է ստեղծել «Արցախ» օծանելիքը, որտեղ խտացած կլինի իր հայրենիքի համն ու հոտը։
