Լուրեր

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի sms քվեարկության փուլը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը սկսված է։

Նշենք, որ «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի համար հայտ է ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը, Ալավերդին, Էջմիածինը, Գավառը և Վեդին։

Կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկության փուլը կտևի մինչև նոյեմբերի 28-ը (ժամը՝ 23:59-ը). 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին՝ 5009 կարճ համարին ՀԱՅԱՏԱՌ ուղարկելով նախընտրած քաղաքի անվանումը։

Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում նույն հեռախոսահամարից կարելի է ուղարկել առավելագույնը 5 SMS հաղորդագրություն։ Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ։

Մրցույթի հաղթողը որոշվում է փորձագիտական խմբի գնահատման և կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկության արդյունքների համադրմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button