ՀՀ ԿԳՄՍ նախարարության ջանքերով Հայաստանում գորգի թանգարան է բացվելու:
Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
«Հայաստանը Հարավային Կովկասի գորգագործության կենտրոնն է եղել: Գորգի թանգարանի ստեղծումը կլինի այդ ընդգծելու քայլերից ամենակարևորը: Ըստ մեզ՝ սա Լեռնային Ղարաբաղի հետ կապված կարևոր ռազմավարական քայլ կլինի, քանի որ կան երկրներ, որ նշում են, թե գորգագործության կենտրոն են, բայց այդ կենտրոնը Հայաստանն է»,- եզրափակել է փոխնախարարը: