Մայրիկի դպրոց

Չուտող երեխա՞, թե՞․․․Մայրիկի դպրոց

«Երեխաս ոչինչ չի ուտում․ ի՞նչ անեմ»։ Եթե այս հարցը ձեզ անհանգստացնող հարցերից է, և եթե ձեր երեխայի սնվելն իսկապես հոգս է, խնդիր, որը լուծել չեք կարողանում, միացեք այս զրույցին։ Հավելյալ սնուցման խորհրդատու, սննդային թերապևտ Սաթինե Բարսեղյանն իր դիտարկումներով և խորհուրդներով պատրաստ է օգնել ձեզ լուծումներ գտնելու հարցում։

Ս․ Բարսեղյան — Ամենահաճախ ա՛յս հարցով են ինձ դիմում, որովհետև շատ տարածված խնդիր է, բայց պատասխանները շատ տարբեր են։ Ավելի հաճախ 1-4 տարեկան երեխաների ծնողներն են դիմում։ Դիմում են նաև 5-6, 7-8, ա՛յ, այդ անցումային տարիքի երեխաների ծնողները, նաև դեռահասության անցումային փուլում են այսպիսի դժվարություններ առաջանում։

Հարց — Ճի՞շտ է այն դիտարկումը, որ փոքր տարիքի երեխաների դեպքում այս խնդիրն առաջանում է հավելյալ սնուցման ներմուծման հետ։

Ս․ Բարսեղյան — Ե՛վ այո, և՛ ոչ, որովհետև իրականում ուտելու դժվարությունները շատ սոցիալական, հոգեբանական խնդիրներ են, երբեմն կապված են ընտանիքում ուտելու մշակույթի հետ, ծնողի վերաբերմունքից է կախված՝ ճնշում է, թե չի ճնշում երեխային ուտելու հարցում, ինչքանինքնուրույնություն է տալիս, բայց կան բալիկներ, որոնք բնածին ունեն այդպիսի դժվարություններ։ Դրանք շատ քիչ տոկոս են կազմում, մոտավորապես 1%։ Սա, իհարկե, կախված չէ ծնողներից, ընտանիքից, սոցիալական միջավայրից, բայց հիմնականում, այո՛, դիմում են այն ծնողները, որոնք ինչ-որ սխալներ, թերացումներ են ունեցել հավելյալ ներմուծելու ընթացքում։

Երբ ասում են «չուտող երեխա», ես այդ արտահայտությունը չեմ սիրում։ Ավելի ճիշտ է ասել «երեխա, որն ունի ուտելու դժվարություններ»։ Արտահայտությունը փոխելով անգամ մենք սկսում ենք հասկանալ, որ երեխան օգնության կարիք ունի և ոչ թե պարզապես մեզ հակադրվելու ցանկություն։ Ծնողը պետք է նկատի դա և փորձի օգնել աջակցելով, հասկանալով։

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button