Մայրիկի դպրոց

Իդեալական մայր․ ու՞մ համար իդեալական. Մայրիկի դպրոց

Իդեալական մայր․ այս արտահայտությունը լսել ենք շատերս։ Որևէ մայրիկի մասին, ասենք, ծնողական ժողովի ժամանակ, սա սիրում են օգտագործել ուսուցիչները՝ այսինչի մայրը իդեալական մայր է․ երեխան միշտ կոկիկ է, դասերին՝ պատրաստ, մեծերին՝ հարգող․․․

Այս արտահայտությունը հաճախ է գործածվում տարբեր քննարկումներում որևէ մայրիկի բնութագրելիս, հատկապես՝ անձնուրաց մայրիկներին բնութագրելիս։

Ի վերջո, ինչի՞ մասին է այս արտահայտությունը, ո՞վ է իդեալական մայրիկը, որտեղի՞ց է գալիս իդեալական մայր լինելու ցանկությունը, և ի՞նչ սխալներ են գործում մայրիկները, երբ սա՝ «իդեալական մայր» լինելը, դարձնում են սևեռուն գաղափար։ Այս հարցերն ենք քննարկում հոգեբան Արմինե Վարդանյանի հետ զրույցում։

Ա․ Վարդանյան – Չափազանց արդիական է «իդեալական մայրիկի» թեման, անգամ խոսվում է «իդեալական մայրիկի համախտանիշի» մասին՝ իր տարբեր դրսևորումներով։ Եվ, երբ այս հարցին անդրադարձ է լինում, հակադարձ հարցը հնչում է հետևյալ կերպ․ «Իդեալական ու՞մ համար․ ինքդ քե՞զ համար, երեխայի՞ համար, թե՞ շրջապատող միջավայրի համար»։

Կարծում եմ, իդեալական ծնողն այն ծնողն է, որն իդեալական է հենց երեխայի՛ համար, ում հետ երեխան լիարժեք զարգացում ունենալու, իր ցանկությունները, մտքերը, հույզերը լիարժեք դրսևորելու, դրանք հղկելու, զարգացնելու, հասարակության մեջ ինքն իրեն ավելի հարմարավետ զգալու հնարավորություն ունի։ Ենթադրում եմ, որ իդեալական ծնողը սա է։

Իդեալականությունը պետք է փորձենք հասկանալ դրական ծնողավավարության նպատակի հետ համեմատելով։ Ո՞րն է դրական, արդյունավետ ծնողավարման նպատակը․ մեծացնել մարդու, ով հետագայում ինքնուրույն կկարողանա սեփական խնդիրները լուծել, արարել, շփվել այլ մարդկանց հետ և այլն։ Սա չի ենթադրում, որ մենք ամեն ինչ պետք է անենք երեխայի համար և երեխայի փոխարեն։

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button