Սիրու՞մ եք բնությունը, ուզու՞մ եք հետաքրքիր աշխատարանների մասնակցել ու զարմանալի բացահայտումներ անել, ուրեմն «Էկոկրթարանը» ձեզ համար է։ Այստեղ դուք հնարավորություն կունենաք բույսեր տնկել, վերօգտագործել իրերն ու նոր կյանք տալ նրանց, բնապահպանական արշավների մասնակցել և մանրադիտակով ուսումնասիրություններ կատարել, ինչպես մենք դա արեցինք «Զարթուցիչի» ստուդիայում։ Մի խոսքով «Էկոկրթարանը» բաց է բոլոր նրանց առաջ, ովքեր սիրում են հայրենիքը և հայրենիքի բնությունը, որը պետք է պահել ու պահպանել։
մեկ րոպեից էլ քիչ