Լուրեր

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանը Լեհաստանում անցկացված Polish Open Kaliber միջազգային մրցաշարի կանանց 10 մետր ատրճանակ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել՝եզրափակչում գրանցելով 237.6 արդյունք:

Կարապետյանը երկրորդ տեղով էր դուրս եկել եզրափակիչ։

Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանն ավելի վաղ 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դարձել են նաև արծաթե մեդալակիրներ։

Հայ հրաձիգները նոյեմբերի 17-ից ուսումնամարզական միջազգային հավաքի են մասնակցում Լեհաստանի Բելաստոկ քաղաքում:

Polish Open Kaliber միջազգային մրցաշարից հետո Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կմասնակցեն միջազգային մեկ այլ մրցաշարի, որը կմեկնարկի դեկտեմբերի 8-ին:

Հիշեցնենք՝ Էլմիրա Կարապետյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել:

Ցուցադրել ավելի
Back to top button