Զարթուցիչ

Չորս մրցանակ ‹‹Բեռլինյան մարգարիտ›› երաժշտական մրցույթից․ Զարթուցիչ

Նախորդ շաբաթ Գերմանիայում տեղի ունեցավ Եվրոպայի ամենահայտնի «Բեռլինյան մարգարիտ» երգի միջազգային մրցութը։ Ամենամյա այս մրցույթին մասնակցում են 10-ից 24 տարեկան պատանի և երիտասարդ երգիչ-երգչուհիներ տարբեր երկրներից՝ Ավստրիայից, Անգլիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Մալթայից, Բուլղարիայից, ինչպես նաև Հայաստանից ու այլ երկրներից։ Այս տարի մրցույթին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Երևանի «Գայանե» արվեստի և պրոդյուսերական կենտրոնը, որն էլ մրցույթից 6 ամիս առաջ հայտարարել էր նախընտրական փուլ, և որի արդյունքում ընտրել 9 մասնակից Երևանից և մարզերից։

Մեր հյուրերն են «Գայանե» արվեստի և պրոդյուսերական կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Սուսաննա Բարսեղյանը և «Բեռլինյան մարգարիտ» մրցույթի մասնակիցներից՝ Էլեն Ղալեչյանը, Ալբերտ Արմենակյանը, Դավիթ Հակոբյանը և Ալեքսանդրա Ամիրջանովան։

Ցուցադրել ավելի
Back to top button