Google-ը գործարկել է Gemini նեյրոնային ցանցը, որն առաջին անգամ ներկայացրել էր դեռևս մայիսին։ Ընկերությունն այն անվանում է իր ամենահզոր և արդյունավետ արհեստական բանականության մոդելը:
Gemini-ն ներառում է երեք բաղադրիչ՝ Ultra (ամենամեծ և ֆունկցիոնալ), Pro (առաջադրանքների լայն շրջանակի համար) և Nano (հատուկ առաջադրանքների և շարժական սարքերի համար): Բոլորն աջակցում են նկարների, աուդիոյի և տեսանյութերի հնարավորությունը:
Ultra-ն այս շարքում ամենահզորն է: Այն ներառում է տեղեկատվություն 57 առարկայի (մաթեմատիկա, ֆիզիկա, պատմություն, իրավունք, բժշկություն, էթիկա և այլն) վերաբերյալ ու կարող է ինքնուրույն ստուգել փաստերը և լուծել խնդիրներ։
«Gemini-ն Google-ի տարբեր թիմերի համատեղ աշխատանք է: Այս մոդելը ստեղծվել է զրոյից։ Այն կարող է ամփոփել և հեշտությամբ հասկանալ, մշակել ու համատեղել տարբեր տեսակի տեղեկատվություն, ներառյալ տեքստը, կոդը, ձայնը, պատկերները և տեսանյութերը»,- ասել է Alphabet-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը:
Դեկտեմբերի 13-ից ծրագրավորողները և ձեռնարկությունների հաճախորդները կկարողանան օգտագործել Pro մոդելը: Ավելի ուշ Գուգլը կբացի Nano-ի հասանելիությունը։ Դրա միջոցով մշակողները կկարողանան հավելվածներ ստեղծել Android-ի համար։