Զարթուցիչ

Ինչի՞ց են ստացել թանաքն ու ներկերը հին ժամանակներում. Զարթուցիչ

«Զարթուցիչ»-ում հաճախ ենք պատմում տարբեր կրթական ծրագրերի մասին, որոնք դպրոցական տարիքի երեխաների համար կազմակերպում են թանգարանանները, գրադարանները, արվեստի և մշակույթի մյուս կենտրոնները։

Կրթամշակութային այդ ծրագրերի միջոցով պատանիները ծանոթանում են արվեստագետների հետ, վերլուծում գրողների ստեղծագործությունները, սովորում են նկարել, ճանաչել երաժշտական ժանրերը, մի խոսքով համատեղել հաճելին օգտակարի հետ։

Այսօր կանդրադառնանք Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի թանգարանի կրթական ծրագրերին։ Այստեղ ևս մեծ ուշադրություն է դարձվում թանգարանային կրթությանը և տարբեր տարիքի երեխաների համար մեկը մյուսից հետաքրքիր ծրագրեր են կազմակերպվում։ Օրինակ՝ «Ինչպես են ծնվում ձեռագրերը» կրթական ծրագրի ժամանակ մասնակիցներն իմանում են, թե ինչպես են ստեղծվել ձեռագիր մատյանները միջնադարում, ինչից են ստացել թանաքն ու ներկերը և այլ հետաքրքիր փաստեր։

Այդ և մյուս ծրագրերի մասին ավելի մանրամասն կպատմեն մեր հյուրերը։ Զրուցել ենք թանգարանի ղեկավար Նազենի Ղարիբյանի և կրթական ծրագրերի համակարգող Ջեմմա Պապոյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button