Մայրիկի դպրոց

Ո՞վ բերի Նոր տարվա նվերը. Մայրիկի դպրոց

Մոտենում է Նոր տարին՝ աշխարհի բոլոր երեխաների և շատ մեծերի ամենասիրելի տոնը։ 

Ամեն տարի մանուկ ու մեծ այս տոնից հրաշքներ են սպասում։ Այլ բան է, որ հրաշքի մասին պատկերացումներն են տարիքի հետ փոխվում, բայց անգամ ամենաիրատես, ամենագործնական մեծերը Նոր տարվա գիշերը հրաշքի մասին երազում են։Հրաշքի մասին մեծերի պատկերացումները թողնենք մի կողմ, իսկ երեխաների պատկերացումներին և ամանորյա ակնկալիքներին անդրադառնանք հոգեբան Արմինե Վարդանյանի հետ այս զրույցի ընթացքում։

Հարց – Երեխաների համար Նոր տարվա հրաշքը թաքնված է տոնածառի ճյուղերի, Ամանորի զարդերի ու լույսերի և, իհարկե, Նոր տարվա նվերի մեջ․ այն նվերի, որն իրենք կստանան կամ Ձմեռ պապիկից կամ մայրիկից ու հայրիկից։ Դուք, որպես հոգեբան, ո՞ր տարբերակն եք նախընտրում այս երկուսից․ երեխաներն ումի՞ց ստանան իրենց նվերը՝Ձմեռ պապիկի՞ց, թե՞ ծնողներից կամ մյուս հարազատներից։

Ա․ Վարդանյան — Ես, որպես հոգեբան, կողմնակից եմ, որ երեխաները հավատան Ամանորի հրաշքին, և ամբողջ ընթացքում կենտրոնացումը լինի ոչ միայն տոնածառի տակ թաքնված նվերների վրա, այլև ընդհանուր երևույթի, Ամանորի, նորի սպասելիքի, հինը ամփոփելու, նորը պլանավորելու, միասին ուրախ ժամանակ անցկացնելու և, ինչու՞ ոչ, նաև հրաշքին սպասելու ապրումների մեջ։

Ձմեռ պապի մասին հարցի հետ կապված մոտեցումները շատ տարբեր են։ Կա հստակ տեսակետ, որ ավելի լավ է ի սկզբանե երեխաներին Ձմեռ պապիկի, Ձմեռ պապիկից բերվող նվերների և խոստումների մասին չխոսել և ասել, որ նվերներ տոնածառի տակ դնում են, օրինակ, ծնողները, և մյուս տեսակետը կա, որ երեխաներին պետք է պատմել Ամանորի հրաշքի մասին և այո՛, այդ սպասումը թողնել երեխաների մեջ։ Այստեղ ամենակարևորը տվյալ ընտանիքի արժեքներն ու մոտեցումներն են և երևույթի ընկալումը․․․

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button