Զարթուցիչ

Ամանորյա կրթական ծրագրեր երևանյան թանգարաններում. Զարթուցիչ

17 օր է մնացել մինչև Ամանոր և արդեն ժամանակն է տոնական տեսք հաղորդել բնակարանին։ Հաղորդման ընթացքում կլսեք խորհուրդներ, որոնք ձեզ կօգնեն ճիշտ համադրել գույներն ու ստանալ գեղեցիկ զարդարված եղևնի։

Իսկ ովքեր ցանկանում են ամանորյա կրթական ծրագրերի մասնակցել, ասենք որ Ժողովրդական արվեստների թանգարանը Կենաց Տուն մշակութային հկ-ի հետ համատեղ, դեկտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին կազմակերպում է մաքրամեի դասընթաց՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար։
Երեք օրերի ընթացքում մաքրամեի մասնագետ Գեղանուշ Թովմասյանը մասնակիցներին կսովորեցնի ամանորյա խաղալիքներ ու այլ գեղեցիկ դեկորներ պատրաստել։

Ծրագրին կարող են մասնակցել տասը տարեկանից սկսած բոլոր ցանկացողները։ Դասընթացն անվճար է, իսկ հումքը և գործիքները կտրամադրվեն տեղում։ Գրանցվել կարող եք 010 56 93 80 հեռախոսահամարով:

Ամանորյա հետաքրքիր կրթական ծրագիր է պատրաստել նաև Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը։ Դեկտեմբերի 19-ից թանգարանում կանցկացվի «Երջանիկ Խրճիթը» ծրագիրը, որի ժամանակ մասնակիցներն ամանորյա թխվածքաբլիթներ կպատրաստեն ու կձևավորեն դրանք։ Այդ մասին ավելի մանրամասն կպատմի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Աննա Սարոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button