Լուրեր

Ամփոփվել են «ԱՐՄԱՆԻՄԱՑԻԱ 85» համահայկական նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները

«Հայկական անիմացիոն ֆիլմերի պաստառներ» ամփոփիչ ցուցահանդեսի բացմամբ ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «ԱՐՄԱՆԻՄԱՑԻԱ 85» համահայկական նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները:

Մրցույթն անցկացվել է Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում:

Հիմնական նպատակը երեխաներին հայկական անիմացիայի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելն է, նրանց գեղարվեստական ճաշակը բարձրացնելն ու պաստառների ստեղծման ավանդույթներին, տեխնիկաներին և նորարարական մոտեցումներին ծանոթացնելը։ 

Մրցույթ-փառատոնին մասնակցել է 10-18 տարեկան 76 պատանի՝ աշխարհի 4 երկրի 27 կրթական հաստատություններից: Լավագույններին ընտրել է մասնագիտական ժյուրին: Նրանք արժանացել են 7 մրցանակի, 3 հատուկ մրցանակի և 9 պատվոգրի։ Բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության վկայականներ։

Նախագծի շրջանակում երեխաները մասնակցել են վարպետության առցանց դասերի, որոնք վարել են ոլորտի լավագույն մասնագետները՝ տեսական ու գործնական գիտելիքներ, հմտություններ փոխանցելով անիմացիայի, պաստառների և գրաֆիկ դիզայնի մասին: Մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց ստացած գիտելիքները կիրառելու նոր ձևաչափում։

Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 14-ը։ Հասցե՝ Աբովյան 13:

Ցուցադրել ավելի
Back to top button