Լուրեր

Մշակութային օջախները նախատեսել են տոնական ծրագրեր դպրոցահասակների համար

ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները, թատերահամերգային կազմակերպությունները և թանգարանները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների շրջանակում դպրոցահասակ երեխաների համար նախատեսել են մի շարք տոնական միջոցառումներ:

Ձմեռային արձակուրդի օրերին դպրոցահասակ երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու թանգարանների կողմից կազմակերպվող տարաբնույթ թեմատիկ կրթական ծրագրերի, այդ թվում՝ Ամանորին նվիրված կրթամշակութային միջոցառումների: Թանգարանների և թատրոնների կողմից կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է համապատասխան հաստատությունների կայքերում և սոցիալական էջերում:

Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը.

Եվ այսպես, դեկտեմբերի 25-ից 30-ը՝ ժամը 19:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կարող եք մասնակցել Պ.Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը» բալետային ներկայացմանը: Նույն թատրոնում՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին կկայանա «Նաղաշ անսամբլի» «Երգեր իմաստության» ամանորյա բարեգործական համերգը: Դեկտեմբերի 31-ին էլ թատրոնից սիրով հրավիրում են մասնակցելու ամանորյա տոնական «Opera — ball» համերգին: Սկիզբը ժամը 18:00:

Դեկտեմբերի 25-ից հունվարի 14-ն էլ Երևանի Հովհ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Գրապապիկ» ամանորյա մանկական ներկայացումը: Սկիզբը ժամը 12:00, 14:00, 16:00, 18:00, 19:30:

Ջերմուկ քաղաքում դեկտեմբերի 30-ին և 31-ին կանցկացվի ամանորյա բացօթյա համերգ և սուրբծննդյան տոնավաճառ։ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով միջոցառումը տեղի կունենա քաղաքի ըմպելասրահի հարևանությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button