Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:30-ին Շահումյանի պուրակում տեղի կունենա «On Play» խմբի համերգը։ Այդ մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ բոլորին հրավիրելով մասնակիցը լինելու տոնական համերգին։
«Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ին բոլորին սիրով հրավիրում է Շահումյանի պուրակ՝ Սուրբծննդյան տոնավաճառ, մասնակիցը դառնալու «On Play» խմբի համերգային ծրագրին»,- ասված է հաղորդագրության մեջ։